Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստին քննարկել են նաև Հայաստանի հարցը

97

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նոր կազմով առաջին նիստին անդրադարձել են նաև Հայաստանին։

Հայատարարության մեջ մասնավորապես անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական հակամարտության «արդարացի կարգավորմանը», որն իբր թե  կարևոր ներդրում կունենա «գլոբալ կայունության գործում»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ անցկացված նիստի մասնակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ։

Ի թիվս այլ հարցերի, ԱԱԽ նիստում քննարկվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող հակամարտությունը, մտահոգություն հայտնելով պատերազմի՝ տարածաշրջանի համար աճող ռիսկերը։