Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին

59
Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում Իրանի դեսպան Մուհամեդ Ֆերազմենդին, հայտնել է Anadolu թուրքական պետական գործակալությունը, երբ Բաղդադում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին մեկնաբանել է Թուրքիայի ներկայությունը հյուսիսային Իրաքում:

Մասջեդին ասել է Rudaw իրաքյան քրդական պարբերականին, որ Թուրքիան պետք է դուրս բերի զորքերն իրաքյան հողից եւ հարգի սահմանները՝ նշելով, որ Թեհրանը կտրականապես դեմ է հյուսիսային Իրաքում թուրքական ներխուժմանը, ինչպես նաեւ դեմ է երկրում ցանկացած ուրիշ օտարերկրյա ներկայությանը: «Մենք մերժում ենք Իրաքում ռազմական միջամտությունը, եւ թուրքական ուժերը չպետք է վտանգ ներկայացնեն կամ խախտեն իրաքյան տարածքը»,-ասել է Մասջեդին՝ կոչ անելով իրաքյան եւ քրդական ուժերին ապահովել անվտագնությունն իրենց տարածքում: Նասջեդիի խոսքով՝ թուրքերը պետք է վերադառնան իրենց միջազգային դիրքորոշմանը:

Թուրքիայի նախարարության խոսքով՝ Իրանը պետք է սատարի Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարում:

2020 թվականի կեսերից Թուրքիան իրականացրել է ինտենսիվ օդային եւ ցամաքային ներխուժում Իրաքի հյուսիսում «Արծվի ճանկ» եւ «Վագրի ճանկ» գործողությունների շրջանակում: 2018 թվականին Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել էր, որ Թուրքիան ստեղծել է 11 ռազմաբազա եւ կրկնապատկել իր զորքերի թիվն Իրաքի հյուսիսում, հաղորդում է Hürriyet Daily News-ը: