Թուրքիան պատճառ է փնտրում, որ իր զորքերը Նախիջևան մտցնի․ վարչապետ

5
Նիկոլ Փաշինյան
«Россия 1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման շրջանակներումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Թուրքիան պատճառ է փնտրում, որ իր զորքերը Նախիջևան տանի։ 
 
Նա հայտնեց, որ կան հատվածներ, որտեղ մարտական գործողությունները ղեկավարում է Թուրքիան։
 
«Մենք տեղեկություններ ունենք, որ Նախիջևանում արդեն իսկ թուրքական բանակի մի քանի ստորաբաժանումներ կան։ Բացի այդ, մինչ այդ, օգոստոսին, արդեն իսկ համատեղ զորավարժություններ էին անում Թուրքիան և Ադրբեջանը։ Այս պատերազմը սկսվեց որպես այդ զորվարժությունների շարունակություն»,- ասաց Փաշինյանը։
Խոսելով հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածության մասին` Փաշինյանը հիշեցրեց` 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում իրականացվեց Հայոց ցեղասպանությունը։
 
«Ակնհայտ է, որ և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը Թուրքիայի կողմից անմիջական վտանգի տակ են։ Սա պատերազմ է հայ ժողովրդի դեմ։ Հիմա մեր ժողովուրդը պետք է օգտագործի ինքնապաշտպանության հնարավորությունը։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիայի ներգրավվածությունը Հարավային Կովկասում, որովհետև դա ոչ մի լավ բանի չի բերելու, կարող է հանգեցնի տարածաշրջանային պատերազմի»,- հայտարարեց Փաշինյանը։
 
Մանրամասները՝ «60 րոպե» հաղորդման տեսանյութում: