Թուրքիան ծրագրում է S-400-ներին նմանվող ՀՕՊ համակարգեր մշակել

23

Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը մամուլի ասուլիսի ժամանակ գնահատել է 2020թ․ ռազմարդյունաբերական առաջընթացն ու անդրադարձել առաջիկա 10 տարվա ընթացքում ռազմարդյունաբերության ոլորտում Թուրքիայի ծրագրերին։

Նրա խոսքով՝ հատկապես 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո թուրքական զինված ուժերը սկսել են ավելի շատ օգտագործել տեղական արտադրության զենքն ու զինամթերքը։ Ընդ որում՝ նպատակն այն է, որ տեղական արտադրության զենքերը որակապես չզիջեն արտասահմանյանին, որպեսզի նախապատվությունը տրվի թուրքական արտադրանքին։

Խոսելով նաև թուրքական արտադրության «Siper» հակաօդային պաշտանության համակարգի մասին՝ Դեմիրը նշել է, որ այդ համակարգը շարւնակաբար կատարելագործվում է։ Մինչև 2025-2026թթ․ ծրագրվում է այդ համակարգը հասցնել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի մակարդակին՝ օգտվելով նաև ռուսական զենքի հետ աշխատանքից ստացվող գիտելիքներից։