Թուրքիան սեփական արտադրության կործանիչների համար տեխնոլոգիաներ է զարգացնում․ Ahval

12

Թուրքիան աշխատում է իր առաջին կործանիչների արտադրության համար նախատեսված շարժիչների մասերի  ներքին արտադրության ուղղությամբ, այն բանից հետո, ինչ բրիտանական Ռոլս-Ռոյս ընկերության հետ բանակցությունները հետաձգվել են, գրում է Ahval-ը։ Թուրքիայի ռազմական գնումների գործակալությունը՝ Պաշտպանական արդյունաբերության նախագահությունը, թուրքական TRMotor ընկերությանը հանձնարարել է զարգացնել տեխնոլոգիաները։

Թուրքիան այլընտրանքներ է փնտրում իր օդուժն արդիականացնելու համար այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դադարեցրել է F-35 կործանիչների մատակարարումը ՝ ի պատասխան Թուրքիայի կողմից 2019 թվականին ռուսական С-400 հակաօդային պաշտպանության հրթիռների ձեռքբերմանը: Թուրքիան մտադիր է  կառուցել իր սեփական  TF-X-կործանիչը, որը գործածության համար պատրաստ կլինի 2030-ականներին: