Թուրքիան ռազմական ներկայություն ունի Ադրբեջանում, այնպես, ինչպես Լիբիայում և Սիրիայում. Էրդողան

13
Ռեջեփ Էրդողան

Թուրքիան ռազմական ներկայություն ունի Ադրբեջանում, այնպես, ինչպես Լիբիայում և Սիրիայում, հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թվիթերյան իր էջում այդ մասին գրել է լրագրող Աբդուլլահ Բոզքուրթը։

Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը հետաքրքիր է հատկապես վերլուծաբանների ու հետաքննող լրագրողների այն դիտարկումների ֆոնին, թե Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն ու հատկապես ԼՂ դեմ պատերազմի ռազմավարությունն ամբողջությամբ թուրքերն են մշակում ու իրականացնում։ Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտը» բացահայտել էր Թուրքիայի ռազմական ներկայությունն ու միջամտությունը փաստող մի շարք տվյալներ՝ կապված ԼՂ-ում մարդուժի ու զինտեխնիկայի կիրառման հետ։

Թուրքիայի նախագահը նաև ասել է, թե Ադրբեջանի նախագահ, «իր եղբայր Իլհամ Ալիևի հետ խոսելուց հետո լավ նորություններ է լսել» ու շուտով ինքը Լեռնային Ղարաբաղում «հաղթանակ է կանխատեսում»։