Թուրքիան Սյունիքից հետո պատրաստվում է հարձակվել Իրանի վրա․ Azariha

37
Թուրքկական ԶՈՒ

Արդյոք Թուրքիան պատրաստվում է հարձակվել Իրանի վրա․ նման հարցադրում է առաջ քաշում իրանական տելեգրամյան Azariha ալիքը։

Լրատվամիջոցը կրկին անդրադարձել է «Ենի Շաֆակ» թերթի խմբագիր՝ Ռեջեփ Էրդողանի խոսափող՝ Իբրահիմ Քարգյոլի թվիթին, որում վերջինս կոչ է անում անջատել հայ-իրանական սահմանը։

Քարագյոլն ավելի ուշ ասել է. «Մենք կոչնչացնենք Թավրիզը»։

Սա, ըստ իրանական ալիքի, նշանակում է, որ Թուրքիան Սյունիքի վրա հարձակումից հետո մտադիր է հարձակվել նաև Իրանի վրա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին, և շատ հավանական է, որ առաջիկայում հարձակվի Սյունիքի վրա