Ապրիլի 3-ից Դոնբասի տարածաշրջանում՝ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուղղությամբ, էսկալացիան մեծացել է։ Ուկրաինական զինված ուժերը մեծաթիվ ուժեր են կուտակել թե՛ Դոնբասի, թե՛ Ղրիմի ուղղությամբ։ Այս տարածքներն Ուկրաինան համարում է իրենը։
Այս օրերին Դոնբասի ուղղությամբ ուկրաինական զինված ուժերը բացի հրետանուց, կիրառում են նաև թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր։
Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է Ղրիմի աշխարհազորայինների միության ղեկավար, Ղրիմի Հանրապետության Պետական խորհրդի (խորհրդարան) «Միասնական Ռուսաստան» խմբակցության հայազգի պատգամավոր Արմեն Մարտոյանի հետ, ով Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի օրերին այցելել էր թե՛ Հայաստան, թե՛ Արցախ։
Նա նշել է, որ Դոնբասի ուղղությամբ այսօր արդեն ուկրաինական կողմը տեռորիստական ակտեր է սկսել՝ Թուրքիայի հետ համագործակցելով, «Բայրաքթար» կոչեցյալ մի քանի անօդաչու թռչող սարքեր ուղարկելով։
Նա նշել է, որ Թուրքիան մոտ 2 հազար «Բայրաքթար» է ուղարկել Ուկրաինային։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։














