Թուրքիան միակ երկիրն է, որը պատերազմի ճակատ է բացում ամենուր. Հունաստանի ԱԳՆ

13
Թուրքիան միակ երկիրն է, որը պատերազմի ճակատ է բացում ամենուր եւ սպառնում է իր հարեւաններին, եթե դրանք ցանկանում են օգտվել իրենց օրինական իրավունքները: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը:

Հունաստանի դեմ Թուրքիայի գործողություններն «ուղղված չեն միայն ԵՄ անդամ մի երկրի դեմ», – Դենդիասի խոսքերը մեջբերում է հունական City Times-ը: Ըստ նրա` Եվրոպային անհրաժեշտ է «ամբողջովին դիմադրել Թուրքիայի գործողություններին եւ վճռականորեն, առանց երկմտելու պատասխան տալ թուրքական մարտահրավերներին»: