Թուրքիան Լեռնային Ղարաբաղում սկսված պատերազմի գլխավոր նախաձեռնողն է․ Ասադ

6
Բաշար Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է, որ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողն է։

«Նա աջակցում է Լիբիայում ահաբեկչությանը, նա գլխավոր նախաձեռնողն ու դրդողն  է Ադրբեջանի ու Հայաստանի միջև  Լեռնային Ղարաբաղում նոր սկսված հակամարտության»,- ասել է Ասադը։