Թուրքիան կսկսի ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը

64
Պատվաստանյութ

Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը համաձայնագիր է ստորագրել թուրքական դեղագործական առաջատար արտադրողի հետ՝ Թուրքիայում «Սպուտնիկ V» պատվաստանյութ արտադրելու համար։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

«Պատվաստանյութի արտադրության ծավալը տարեկան Sputnik V պատվաստանյութի միլիոնավոր դոզան է: Քննարկվում է նաև ապագայում արտադրության հնարավոր ընդլայնման հարցը։ Պատվաստանյութն առկա կլինի և՛ ներքին, և՛ արտաքին շուկաներում»,-հայտնում են Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդից։

Լրատվամիջոցը նշում է, որ թուրք գործընկերները հետաքրքրված են պատվաստանյութով, որի արդյունավետությունը 90 տոկոսից ավել է։