Թուրքիան կշարունակի պահպանել իր ներկայությունը Ադրբեջանում. Էրդողան

103
Ռեջեփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախատեսվում է՝ թուրքական արտադրության առաջին Altay տանկերը 2023 թվականի սկզբին կհանձնվեն Թուրքիայի զինված ուժերին։

Էրդողանը ուշադրություն է հրավիրել երկրի պաշտպանական արդյունաբերության հաջողություններին:

«Վստահ եմ, որ Altay տանկերը հասնելու են նույն ճանաչմանը, ինչ հարձակողական անօդաչու թռչող սարքերը, որոնց մասին խոսում են ամբողջ աշխարհում»,- ասել է Էրդողանը:

Նա անդրադարձել է նաեւ Անկարայի արտաքին քաղաքական գերակայություններին:

«Թուրքիան կշարունակի իր պահպանել ներկայությունը Լիբիայում, Ադրբեջանում, Սիրիայում և Արևելյան Միջերկրական ծովում», – ասել է պետության ղեկավարը:

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան, անկասկած, իրավամբ կվերցնի այն, ինչ իրավունքով իրեն է պատկանում: «Մենք կշարունակենք հետախուզումը Արևելյան Միջերկրական ծովում, հատկապես Կիպրոսի ափերի մոտ», – ասել է նա: