Թուրքիան կշարունակի կատարել իր պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության սրացման դեպքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Միևնույն ժամանակ Անկարան Ռուսաստանին և Ուկրաինային զսպվածության կոչ է արել՝ հորդորելով լինել կառուցողական։














