Թուրքիան և Վրաստանը քննարկել են ռազմավարական համագործակցության հեռանկարները

13

Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի և Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալի հանդիպումը, հաղորդում է Անադոլուն։

Հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարության շենքում փակ դռների ետևում։ Այն տևել է մոտ մեկ ժամ։ Բանակցություններին մասնակցել են նաև Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը և Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան։

Քննարկվել են Թուրքիայի և Վրաստանի երկկողմ կապերի և ռազմավարական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր։