Թուրքիան և Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բանակցությունների ընթացքում որոշում են կայացրել վերացնել ուղիղ բեռնատար ավիափոխադրումների խոչընդոտները։ Այս մասին հայտնել է Habertürk հեռուստաալիքը ՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին:
«Դիվանագիտական աղբյուրների համաձայն ՝ Թուրքիայի և Փաշինյանի հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքում վերացվել են Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ բեռնափոխադրման խոչընդոտները, որը հնարավոր է դարձել 2023 թվականի հունվարի 1-ից։ Աղբյուրները հայտնել են, որ այդ որոշման մասին Թուրքիայի առևտրի նախարարությունը տեղեկացրել է թուրք արտահանողների ասոցիացիային», – հայտնել Է հեռուստաալիքը։











