Բրիտանիան և Գերմանիան շարունակում են Bayraktar ԱԹՍ-ի մասերը մատակարարել Թուրքիային

0

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կիրառվող թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի որոշ բաղադրիչներ արտադրվում են ԱՄՆ-ում, դրանց մասնաճյուղերում և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում (Կանադա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա)։ Սփյուռքի ամենամեծ քայլը կլինի այն, որ բողոքի ակցիաներ կազմակերպի այդ ընկերություններ առջև։

Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ Bayraktar ԱԹՍ-ի 6 առանցքային բաղադրիչներից 3-ն այս պահին չեն մատակարարվում

1․ Կանադան արգելանք է դրել Թուրքիային մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի վրա։ Արդյունքում՝ Կանադայում գտնվող ընկերություններն այլևս չեն մատակարարում
2․ ԱՄՆ–ը արգելանք չի կիրառում, բայց ամերիկյան Viasat–ն ինքնակամ հրաժարվել է մատակարարել
3․ Ավստրիան արգելանք չի կիրառում, բայց կանադական Bombardier ընկերության դուստր Rotax-ը հրաժարվել է մատակարարել
Քաղաքագետ Նարեկ Գալստյանը գրում է, որ Բրիտանիայի ու բրիտանական ընկերության հարցը բարդ է, դժվար է նաև Գերմանիայի հարցը, բայց եթե գերմանական TDW–ն և Numerics–ը (երկուսի գործարաններն էլ Բավարիայում են) ևս ինքնակամ հրաժարվեն, Բայրաքթարների կոմպլեկտավորման հարցը բավական կդժվարանա, որը մեզ կտա թանկարժեք ժամանակ։
Ի․Գ․ Գերմանական TDW–MBDA–ի 37.5% փայատերը AIRBUS-ն է (մյուս երկուսը բրիտանական և իտալական ընկերություններ են), իսկ AIRBUS-ի խոշոր փայատերերից մեկը Ֆրանսիայի կառավարությունն է։
Չմոռնանք նաև, որ Թուրքիայից լուրեր էին տարածվել, որ երկիրը որոշել է ինքն արտադրել Bayraktar-ի համար նախատեսվող մասերը՝ լրացնելու համար բացերը։

 

Բայրաքթար