Թուրքիան և Ադրբեջանը սկսել են Մեղրիով անցնելիք թուրք-ադրբեջանական երկաթուղու շինարարությունը. թուրքագետ

156
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․
Մինչ մեր տգետների իշխանությունը փորձում է մեզ ստելով համոզել, որ Մեղրիով ոչ մի միջանցք էլ չի լինելու, այլ ուղղակի «մի սովորական ճանապարհ», այդ ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը սկսել են Մեղրիով անցնելիք թուրք-ադրբեջանական երկաթուղու ինարարությունը։ Արդեն ընթացքի մեջ է Հորադիզ-Աղբենդ հատվածի շինարարությունը (տե՛ս կից տեսանյութում)։
Հիշեցնեմ, որ այս ճանապարհի բացումը Մեղրին և Սյունիքը Հայաստանից կտրելու ու մեր շրջափակումը խորացնելու գլխավոր գործիքն է լինելու։
Սարերի հետևում չէ նաև նույն տարածքով գազատարի շինարարությունը։
Էնպես որ ներկայիս իշխանությունները շարունակում են կառուցել հակաՀայաստանը, որին մեզանից շատերը լուռ հետևում են։