Ֆրանսիական հանրահայտ Charlie Hebdo ամսագիրն անդրադարձել է 24 օր շրջափակված Արցախի հարցին՝ նշելով, որ ուկրաինական պատերազմն ստիպել է աշխարհին մոռանալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող սպառնալիքը։
Պարբերականը նշում է, որ այժմ, առավել քան երբևէ, կարևոր է մոբիլիզացվել հօգուտ հայերի։
«Սա տագնապի ճիչ է և գործողության կոչ: Ընթերցողները, ովքեր խոստացել են աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հարձակման պատճառով, թույլ չեն տա, որ այս պատերազմի ստվերում տեղի ունենա հանցագործություն, ինչը կարող է հանգեցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անհետացմանը»,- ասվում է ամսագրի հոդվածում։
Charlie Hebdo-ն գրում է, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը խոչընդոտ են հանդիսանում Թուրքիայի և Ադրբեջանի ճանապարհին Թուրքիան Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի հետ կապելու աշխարհաքաղաքական ծրագրի իրականացման հարցում, և դրա համար անհրաժեշտ է նախ ամբողջությամբ զավթել Լեռնային Ղարաբաղը, իսկ հետո՝ Սյունիքը։











