Թուրքիան և Ադրբեջանը ավելի քան 100 մլն դոլարի պայմանագիր կկնքեն

34

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա, մասնակցելու Տնտեսական համակագործակցության միջկառավարական երկկողմանի հանձնաժողովի նիստին, հաղորդում է Անադոլուն։

Ասադովը հինգշաբթի հանդիպումներ կունենա Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի, իսկ այնուհետև՝ Էրդողանի հետ։ Անկարայում տեղի կունենա արարողություն, որի ընթացքում կստորագրվեն մի շարք միջկառավարական փաստաթղթեր։

Ըստ թուրքական աղբյուրների, երկու երկրների պետական և մասնավոր ընկերությունների միջև կնքված առևտրային պայմանագրերի ծավալը կգերազանցի 100 մլն դոլարը։