Թուրքիան և Ադրբեջանն ամեն ինչ անելու են, որ Արցախի հարցը տեղափոխվի «3+3» ձևաչափ․ Տիգրան Աբրահամյան

51
Տիգրան Աբրահամյան

Այս պահին դժվար է ասել, թե թուրք-ադրբեջանական «3+3» ձևաչափը գործարկելու այս նախաձեռնության մեջ Հայաստանն ինչ ներգրավվածություն կունենա։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորը մտավախություն ունի, որ Թուրքիան և Ադրբեջանն ամեն ինչ անելու են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը, որի միջոցով իրականացվել է բանակցային գործընթացը, վերափոխվի և Արցախի հարցը տեղափոխվի «3+3» ձևաչափ։

«ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ֆորմատում Թուրքիան երկար տարիներ փորձել է կարգավիճակ ստանալ և միջնորդի դերակատարություն ստանձնել, ինչին դեմ է եղել Հայաստանը, բայց ներկայումս Թուրքիան և Ադրբեջանը դիտարկում են «3+3» ձևաչափը՝ Թուրքիայի ներկայությունն Արցախի շուրջ տարվող բանակցություններում ավելի ընդլայանված դարձնելու համար»,-նշեց Տիգրան Աբրահամյանը։

Վերջինս նշեց, որ դեռ պարզ չէ, թե հետագայում այս ձևաչափն իր մեջ ինչ ենթատեքստեր է ունենալու, քանի որ դրա հետ կապված մանրամասները ներկայացված չեն։