Իրանականիրանական Azariha Telegram-ալիք անդրադարձել է Հայաստանի և Իրանի սահմաններից ոչ հեռու թուրքական զորավարժություններին՝ հայտնելով անհանգստություն։
Ըստ աղբյուրի՝ Թուրքիան ռազմական տեխնիկա է տեղափոխել Հայաստանի հետ սահմանին՝ զորավարժություններ անցկացնելու նպատակով։
Ալիքը մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում երևում են տանկեր, ինքնագնաց հրետանային կայանքներ և զրահապատ մեքենաներ։ Նշվում է, որ զորավարժություններում ներգրավված զրահատեխնիկան նախկինում օգտագործվել է Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ։ Հրապարակման հեղինակները, հղում անելով վերլուծաբաններին, նշում են, որ Անկարան և Բաքուն մտադիր են հարձակվել Հայաստանի Սյունիքի մարզի վրա, որը սահմանակից է Իրանին, և այդպիսով կտրել հայ-իրանական սահմանը։
«Իրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանի միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունն իր համար կարմիր գիծ է։ Լիամասշտաբ պատերազմը կանխելու համար Իրանի զինված ուժերը պետք է անհապաղ տեղակայվեն սահմանի երկայնքով՝ Հայաստանի և Նախիջևանի միջև»,-նշվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ՝ փետրվարին, Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների հետագա շարունակությունը անվտանգության խնդիրներ կառաջացներ Իրանի հյուսիսային սահմաններին։











