Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի VIP օդանավերի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի օդանավի թռիչքների համար դեպի երրորդ երկրներ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ 24TV-ին տված հարցազրույցում հայտնել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Ամեն օր թռիչքներ էին իրականացվում Թուրքիայի օդային տարածքով։ Հիմա մենք փակել ենք: Փակել ենք նաև VIP-երի համար, թող մեզանից չնեղանան։ Փակել ենք նաև Փաշինյանի ինքնաթիռի համար։ Միայն Ալեն Սիմոնյանն էր գալիս ՍԾՏՀ ԽՎ նիստին (Անկարայում), մենք ընդունում էինք գագաթնաժողովը, ուստի անհնար էր փակել օդային տարածքը կազմակերպության անդամի համար»,- ասել է Չավուշօղլուն։