Թուրքիան ցանկանում է մտերմանալ ԱՄՆ-ի հետ՝ Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղում ունեցած տարաձայնությունների պատճառով․ Bloomberg

36

Թուրքիան նախատեսում է վերանայել ԱՄՆ-ի նկատմամբ իր քաղաքականությունը Ռուսաստանի հետ տարաձայնությունների պատճառով, հայտնում է Bloomberg-ը: Անկարան, հարաբերություններ հաստատելով Վաշինգտոնի հետ, հույսը դնում է զենքի պայմանագրերի կնքման վրա: Բացի այդ, թուրքական իշխանությունները հույս ունեն, որ Միացյալ Նահանգները կօգնեն շրջանցել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ առկա տարաձայնությունները: Գործակալության տվյալներով՝ Թուրքիային ԱՄՆ-ի հետ մտերմության է մղում Բայդենի հաղթանակը ԱՄՆ ընտրություններում և Եվրամիության պատժամիջոցների սպառնալիքը: Բացի այդ, դրա վրա ազդում են Ռուսաստանի հետ հակասությունները Սիրիայում, Լիբիայում տիրող իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած զինված բախումների շուրջ, որում Անկարան աջակցում էր Ադրբեջանին: Միևնույն ժամանակ, Անկարան կարող է հրաժարվել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերը ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգում ինտեգրելուց`Վաշինգտոնի կողմից նոր պատժամիջոցներից խուսափելու համար, հաղորդում է Bloomberg-ը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից հետո ԱՄՆ-ի հետ հարաբերություններում «նոր էջ» է ակնկալում: