Թուրքիան ցանկանում է 40 միավոր F-16 կործանիչ գնել ԱՄՆ-ից 

37
Ֆ-16

Թուրքիան ԱՄՆ-ից  ցանկանում է գնել 40 միավոր F-16 կործանիչ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով «Reuters» լրատվական գործակալությանը:

«Թուրքիան այդ հարցով արդեն դիմել է ԱՄՆ-ին:

Գործակալության տեղեկություններով՝ հնարավոր գործարքը գնահատվում 1մլրդ դոլար: Այս պահին Թուրքիայի դիմումն ուսումնասիրվում է պետդեպում և Պենտագոնի միջազգային պայմանագրերի հարցերով զբաղվող վարչությունում:

Չնայած այդ ամենին՝ նշվում, որ եթե Պենտագոնը և պետդեպը հավանություն տան գործարքին, միևնույնն է, մեծ է հավանականությունը, որ Կոնգրեսն այն կմերժի, քանի որ դրա համար կան մի շարք պատճառներ:

Որպես պատճառ առաջ է քաշվում այն, որ Թուրքիան Ռուսաստանից ձեռք է բերել S-400 զենիհրթիռային ՀՕՊ համակարգեր, ինչի հետևանքով թուրք-ամերիկյան հարաբերությունները ոչ վաղ անցյալում ճգնաժամի մեջ էին: