Թուրքիան առաջարկել է Ռուբինյան-Քըլըչ հաջորդ հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երեւանում

104

Թուրքիան Հայաստանին առաջարկել է հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երեւանում:

Այս մասին հայտնել է РИА Новости-ի աղբյուրը:

Նշենք, որ մինչ օրս նման հանդիպումներ տեղի են ունեցել միայն Մոսկվայում և Վիեննայում:

Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարությունը զավթած Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցը, որի ընթացքում Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի առիթով։