Թուրքիան 20 տոկոսով ավելացրել է ադրբեջանական գազի գնման ծավալը

85

Անցյալ տարվա դեկտեմբերին Թուրքիան 20 տոկոսով ավելացրել է ադրբեջանական գազի գնման ծավալը։ Մասնավորապես դեկտեմբերին Թուրքիան Ադրբեջանից գնել է 1 միլիարդ 102 միլիոն խորանարդ մետր գազ։

Ռուսաստանից հետո, որից դեկտեմբերին գնել է 2 միլիարդ 948 միլիոն խորանարդ մետր գազ, Ադրբեջանը երկրորդ երկիրն է, որը գազ է մատակարարում Թուրքիային։ Իրանը գրավում է երրորդ տեղը։ Այն մատակարարել է 818 միլիոն խորանարդ մետր գազ։ Նշված ժամանակահատվածում, Ռուսաստանը Թուրքիային մատակարարվող գազի ծավալն ավելացրել է 56,4 տոկոսով, Ադրբեջանը 18,9 տոկոսով, իսկ Իրանը կրճատել է 4 տոկոսով։