Թուրքերենը պետք է դառնա միջազգային լեզուներից մեկը. Էրդողան

27

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շարունակում է իր նվաճողական քաղաքականությունը։

Այս անգամ էլ նա հայտարարել է, որ թուրքերենը պետք է դառնա միջազգային լեզուներից մեկը։

Նրա խոսքով, ծրագիրը կիրականացվի 2021 թվականի ընթացքում, կկազմակերպվի 224 միջոցառում 18 նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ։ Թուրքիայի նախագահն այս մասին հայտարարել է թուրք բանաստեղծ Յունուս Էմիրի մահվան 700 ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ։