Թուրքական F-16-երը զույգերով համապատասխան խնդիրներ են կատարում

14
Արծրուն Հովհաննիսյան

Դեռ օգոստոսին, երբ զորավարժություններն ավարտվեցին և Ադրբեջանից չհանվեցին F-16-երը, ՀՀ ՊՆ-ն հարց բարձրացրեց համապատասխան մարմիններին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Լավ գիտենք, որ իրենց կազմում եղած կործանիչները իրենց առաջադրված խնդիրը չեն կարող կատարել ինչպես հարկն է, դրա համար F-16-երն այնտեղ են: Լավ գիտենք, որ F-16-երի հետ իրենք վաղուց աշխատում էին: ՀՀ-ն տիրապետում է համապատասխան տեղեկությունների, այդ թվում՝ ռադիոտեխնիկական հետախուզական միջոցների, և բոլոր նրանց, ովքեր հերքում են և լուրջ չեն վերաբերում մեր պաշտոնական տեղեկություններին, համապատասխան անակնկալներ են սպասվում, – ասաց Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով,- Թուրքիայի օդուժից բերվել էին նաեւ այլ սարքեր, օրինակ՝ Բայրակթար եւ այլ ԱԹՍ-ներ, եւ մենք գիտենք, շատ լավ հասկանում ենք, որ F-16-ն օգնում է Բայրակթարին, զուգահեռ սահմանի մյուս կողմից ռադիոտեխնիկական կապի եւ կառավարման թուրքական ինքնաթիռ է թռչում, եւ բորտերով, համարներով գիտենք, որ փոխկապակցված աշխատում են։ Մենք շատ լավ գիտենք, որ միայն F-16-ը կարող էր տեսնել մեր ՍՈՒ25-ին, ոչ մի ՀՕՊ միջոց չէր կարող իրենց էդ պահին էդ տեղում հայտնաբերել»:

Հովհաննիսյանը խոսքով՝ թուրքական F-16-երը զույգերով համապատասխան խնդիրներ են կատարում․ «Այս պահին չեմ կարող հայտնել, թե որ երկրի տարածքով են գնացել Ադրբեջան, բայց մենք այդ տեղեկությանն էլ ենք տիրապետում»։