Թուրքական ընկերությունը ստեղծել է ուղղահայաց թռիչքով և վայրէջքով ԱԹՍ․ Ռազմինֆո

62

Թուրքական Baykar Defence ընկերությունը հայտարարել է ուղղահայաց թռիչքով և վայրէջքով Bayraktar DİHA (Dikey İniş Kalkışlı İnsansız Hava Aracı) թեթև հետախուզական անօդաչու թռչող սարքի ստեղծման մասին: Այս մասին տեղեկացնում է Razm.info-ն։

Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ թռիչքի և վայրէջքի համար ԱԹՍ-ն օգտագործում է չորս էլեկտրական շարժիչ՝ օդային պտուտակով, իսկ թռիչքի առավել շահավետ ռեժիմի համար՝ ներքին այրման շարժիչ`մղիչ պտուտակով: Ուղղահայացից բացի հնարավոր է ԱԹՍ-ի հորիզոնական վայրէջք ֆյուզելյաժի վրա կամ պարաշյուտով: