Ռուսական հեռուստաալիքով անիմացիոն տեսահոլովակ էր ցուցադրվել, որում «Լանցետ» ԱԹՍ-ն ոչնչացնում էր թուրքական «Bayraktar» անօդաչու թռչող սարք հիշեցնող թիրախը:
Ինչին հաջորդել էր թուրքական «Roketsan» պաշտպանական ընկերության անիմացիոն տեսահոլովակը, որում Թուրքիայում մշակվող «Akıncı» անօդաչու սարքը ոչնչացնում է ռուսական «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային-հրանոթային համալիր հիշեցնող թիրախը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ «Վեստի նեդելի» ծրագրում ցուցադրվել էր անիմացիոն տեսահոլովակ, որում ռուսական «Լանցետ» ԱԹՍ-ն ոչնչացնում էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի տարբերանշանով «Bayraktar» անօդաչու թռչող սարքի նմանվող թիրախը:
Twitter-ում հրապարակված անիմացիոն տեսանյութում MAM-T «խելացի ռումբերով» հագեցած թուրքական անօդաչու սարքն անապատում խոցում է «Պանցիր-Ս1» հիշեցնող թիրախը:














