Թուրքական և ադրբեջանական գործիչները խոսում են ֆիզիկական վերամիավորման մասին․ Արման Աբովյան

20

Տեղյակ ե՞ք, որ Գանձակում կառուցվում է թուրքական ռազմաբազա։ Տեղյակ ե՞ք, որ մինչև հիմա բոլոր բարձրաստիճան թուրքական և ադրբեջանական գործիչները խոսում են ֆիզիկական վերամիավորման մասին։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Իշխանությունն իսպառ զրկված է լսելու և ընկալելու ունակությունից։ Զգուշացնում ենք, եթե հետևություններ չանեք և եթե իշխանությունը չհեռանա, ապա կունենանք ահավոր իրավիճակ։ Հայաստանն այսօր արդեն իսկ ցնցվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար։ Ուշքի եկե՛ք»,-ասաց պատգամավորը՝ դիմելով իշխանական գործընկերներին։