Թուրքական «Բայրաքթարները» հարձակվել են ռուսական «Պանցիր-C1» համալիրի վրա

314

Թուրքական «Բայրաքթարները» հարձակվել են ռուսական «Պանցիր-C1» զենիթահրթիռային-հրանոթային համալիրի վրա, որը գտնվում է Սիրիայի բանակի սպառազինությունում, հաղորդում է Soha պարբերականը:

Ռուսական ԶՀՀ-ի դեմ օգտագործվել է մոտ 20 թուրքական հարվածային անօդաչու:

Ինչպես նշվում է հոդվածում, ռազմամթերքից մեկը պայթել է համալիրի մոտակայքում, ինչի պատճառով «Պանցիր-C1»-ը ստացել է նվազագույն վնասներ, որոնք հետագայում վերացվել են ռուս զինվորականների կողմից:

Ընդ որում` թուրք ռազմական փորձագետ Էնես Քայը հստակեցրել է, որ  հարձակումը հետ մղելիս սիրիացիները մի շարք սխալներ են թույլ տվել: