Թուրք զինվորակա՞նն է խոշտանգում հայ ռազմագերիներին. թշնամին նոր տեսանյութ է տարածել

2080
Զինվոր

Համացանցում հայ ռազմագերիներին խոշտանգելու նոր կադրեր են տարածվել, որտեղ երևացող զինվորականներից մեկի խոսքը ոչ թե ադրբեջանական է, այլ թուրքական առոգանությամբ է:

Այս մասին հայտնել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելլը` մեկնաբանելով հայ ռազմագերիների խոշտանգումը պատկերող հրապարակված տեսանյութը, որը տարածվել է ադրբեջանական մեդիաներով:

«Եվս մեկ սարսափելի տեսանյութ այն մասին, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները խոշտանգում հայ ռազմագերիներին, սա հատուկ ԵՄ քաղաքական գործիչների համար, որ իրենց թվիթերյան էջում գրեն խորը անհանգստության մասին Ալիևի հետ ադրբեջանական գազ ստանալու հարցը քննարկելուց առաջ»,- գրել է Սնելլը:

Տեսանյությում թշնամու զինվորականը թուրքերենով հայհոյում է հայ զինվորականներին։

Նշենք, որ տարածված տեսանյութում երևում է 3 հայ զինվորական, որոնցից 2-ը վիրավոր են։ Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են այդ զինվորականները։