Թուրք լրագրողը հրապարակել և արագորեն ջնջել է Շուշիի մերձակայքում ադրբեջանական բանակի նահանջի մասին թվիթը

8
Zinvor
Թուրքական sanalsavunma.com ռազմական կայքի հիմնադիր Բերքե Էրենը, որը վերջին օրերին ակտիվորեն լուսաբանում է Ադրբեջանի ագրեսիան, իր թվիթերում գրել է, որ «Շուշիի հարավ-արևմուտքում թեժ մարտերի և ադրբեջանական բանակի նահանջի մասին տեղեկություններ կան», հայտնում է Infoteka24-ը:
Հեղինակը մի քանի րոպե անց ջնջել է իր թվիթը՝ նշելով, որ ադրբեջանական բանակի նահանջի մասին տեղեկությունները թշնամու համար զգայուն են և նա ստիպված է արագ հեռացնել այն: