Թուրքիան արձագանքել է F-16-ով հայկական Սու-25 գրոհիչի խոցման տեղեկություններին

20
Ռեջեփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակը հերքել է այն տեղեկությունները, թե թուրքական F-16 կործանիչը խոցել է հայկական Սու-25-ը։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտարարել էր, որ թուրքական ՌՕՈՒ F-16 կործանիչը խոցել է հայկական Սու-25 գրոհիչը: Թուրքական F-16 կործանիչները մարտական առաջադրանքներ են կատարել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի երկնքում: