Երկու օր առաջ ԱՄՆ-ի մինջորդությամբ համաձայնություն ձեռք բերվեց և Վրաստանի տարածքով 15 հայ ռազմագերի վերադարձավ Հայաստան, ինչի փոխարեն Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել Ակնայի շրջանի ականապատ տարածքների քարտեզը: Այս մասին այսօր Լազարևյան ակումբի քննարկման ժամանակ ասաց է ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ խոսքով Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գերիները փոխանակվել են, բայց գումարի դիմաց, իսկ ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը թշնամուն ազգային անվտանգության լուրջ խնդիր է, քանի որ, իր տրամադրության տակ ունենալով քարտեզները, Ադրբեջանը հնարավորություն է ստանում արագացնել Ակնայի շրջանի ռազմականացումը, ինչը լուրջ վտանգ է Հայաստանի և Արցախի համար.
«Երեկ Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ այս հարցով բանակցությունները 2-3 ամիս են տևել: Այս իրավիճակը ոչ միայն հարված է ՀՀ-ի և Արցախի ազգային անվտանգությանը, այլ բացահայտում է տարածաշրջանային նոր խաղացողների Հայաստանում և Արցախում,- ասաց Շահնազարյանը և ավելացրեց,- Պատերազմը դեռ չի ավարտվել:Թշնամուն տրվել են ՀՀ անվտանգությանը սպառնացող լուրջ տեղեկություններ»:











