Թշնամու ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

139

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական շփման գծի արևելյան ուղղությամբ։

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 21:30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է