Տեղ գյուղի հատվածում թշնամու կրակոցից վիրավոր ունենք

116

ՊՆ-ն հայտնում է, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Ն. Թ.-ն:

Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: