Թշնամու կրակոցներից Երասխում վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և օբյեկտ

97

Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և օբյեկտ։ Այդ մասին պաշտոնապես հայտնել է ՊՆ-ն՝ հրապարակելով լուսանկարները։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Երասխի համայնքապետը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ ադրբեջանցիները թիրախավորված կրակել են հայ-հնդկական համատեղ կառուցվող գործարանի ուղղությամբ, որի հետեւանքով վնասվել է մեքենա։

Կրակոցները կրկնվել են 5 րոպե ընդմիջումներով։