Թշնամու կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել

189
Զինվոր

Վարդենիսի ուղղությամբ հունիսի 18-ին հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար  Դավիթ Շահնազարյանը:

«Երեկ կեսօրից հակառակորդը կրակոցներ է արձակել Վարդենիսի ուղղությամբ, կրակողներից ժամկետային  զինծառայող է զոհվել, այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան»,- հայտնեց նա:

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը  դեպքի առնչությամբ որեւէ հաղորդագրություն չի տարածել: