ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 14-ին գլխի շրջանում ծանր վիրավորված եւ հուլիսի 22-ին զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանին այսօր` հուլիսի 25-ին, հուղարկավորում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Հուղարկավորությանը մասնակցում է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
19-ամյա Արթուրին հրաժեշտ տվեցին զինվորական կարգով:














