Թշնամու կողմից պահանջվող երկու «միջանցքները»․ այսպես են Հայաստանը մասնատելու

556
Իրավագետ Վահե Գրիգորյանը գրում է․
Նկարում պատկերված են թշնամու կողմից պահանջվող երկու «միջանցքները». ընդ որում` կարմիր գույնով ընգծվածը առաջնային է, որովհետև այն կիսում է Սյունիքը` անցնելով Սիսիան-Գորիս-Բերձոր ճանապարհով:
Երկրորդը` կապույտ գույնով ընդգծվածը, երկրորդ` Մեղրիով անցնող «միջանցքն» է. այո’, այո’. ոչ թե Մեղրիի (միակ) «միջանցքն» է, այլ երկրորդ` Մեղրիով անցնող «միջանցքն» է:
Հարկ է ևս մեկ անգամ նշել, որ թշնամու համար առաջնային` ավելի կարևոր նշանակություն ունի առաջին «միջանցքը», որը կտրում է Սյունիքը Հայաստանի հարավից և միաժամանակ Հայաստանը` Իրանից…
Ինչպես գիտեք և հիշում եք` «Հին Հայաստանում» Հայաստանը Արցախին միացված էր երկու ճանապարհով` Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով և Քարվաճառի ճանապարհով՝ Ստեփանակերտ – Դրմբոն (Մարտակերտի շրջան) – Դադիվանք – Սոթք – Վարդենիս (Սևանի ափ) ուղեգծով:
Իսկ ահա «Նոր Հայաստանում» երկրորդ` Քարվաճառի ճանապարհը փակ է, փակվել է 09-10.11.2020թ հայտարարության արդյունքում, որպեսզի «այն ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար»: