Ադրբեջանի սահմանապահների կողմից հուլիսի 29-ին Լաչինի միջանցքից Կարմիր Խաչի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվելիս առեւանգված Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանում դատարանի առաջ կկանգնի: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական վարչության պետ Էմիլ Թաղիևը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետից Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առեւանգել էին 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ սրտի անհետաձգելի բուժօգնության նպատակով Արցախից Հայաստան էր տեղափոխվում։