Թշանամու հարձակման հետևանքով ունենք 3 զոհ և 2 վիրավոր. ՊՆ

38

Հուլիսի 28-ի ժամը 8։30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ հարձակումից հետո սկսված մարտական գործողությունները շարունակվում են։ Հայկական կողմն ունի երեք զոհ, երկու վիրավոր։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Այլ մանրամասներ այս պահին չեն նշվում։

Հուլիսի 28-ին Ադրբեջանը հարձակվել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մարտեր են Սոթքից Վերին Շորժա հատվածում։