Այսօր ադրբեջանական դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող է զոհվել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում։
Նշենք, որ Sputnik Արմենիան փորձել է կապ հաստատել ՀՀ պաշտպանության նախարարության հետ, սակայն դեռևս չի հաջողվել։ Դեպքի հետ կապված այլ տեղեկություններ դեռևս հայտնի չեն։