Թեժ մարտեր են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկայքնով․ Սուրեն Սարումյան

13
Սուրեն Սարումյան

Հակառակորդին պատճառված է կենդանի ուժի եւ տեխնիկայի մեծ կորուստներ, որոնց թիվը ներկա պահին ճշտվում է։ Հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր՝ գրված եւ չգրված օրենքները՝ թիրախավորելով նաեւ խոր թիկունքում գտնվող բնակավայրերը։ Այսօր եւս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակործության, հրթիռային հարվածներ են հասցվել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՊԲ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը։

Նրա խոսքով՝ դաժան մարտեր են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկայնքով։