Թշնամին սադրանքի է դիմել. Երասխում վիրավոր ունենք

230
Զինվոր

Թշնամին կրկին սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում. արձակված կրակոցների հետեւանքով կա տուժած։ Նախնական տեղեկություններով՝ հայ զինծառայող է վիրավորվել, նրա վիճակի մասին այս պահին տեղեկություն դեռ չկա։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց Պաշտպանության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ շուտով դեպքի մասին կլինի պաշտոնական հաղորդագրություն։