Հակառակորդը փորձել է խախտել ՀՀ օդային սահմանը, ինչը կասեցվել է։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ԶՈւ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Գեղարքունիքի մարզում անօդաչու թռչող սարքեր են խոցվել։
ԳՇ պաշտոնյան այլ հարցերի չպատասխանեց՝ հորդորելով սպասել պաշտոնական հաղորդագրությանը։
Կից ներկայացնում ենք ԱԹՍ-ները խոցելու վայրերը։











