Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Դեպքի հետևանքով տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը փաստի առնչությամբ քննություն են անցկացնում», – նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր Արցախի ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ թշնամին Մարտակերտի շրջանում իր մարտական դիրքերից կրակ է արձակել նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։