Թշնամին կրակոցներ է արձակել նաև Գեղարքունիքի և Նախիջևանի ուղղությամբ

7
Այս պահին սահմանային իրավիճակը հանգիստ է: Այս մասին հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:

«Երեկ, անցնող գիշերը ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել են մոտ 120 կրակոցներ, խախտումներ։ Հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի, չեն կիրառվել հրետանային կամ ավելի մեծ տրամաչափի միջոցներ։ Կրակոցները իրականացվել են ոչ միայն Տավուշի այն հատվածում, որտեղ վերջին օրերին տեղի էին ունենում գործողությունները, այլև Տավուշի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև Նոյեմբերյանի ուղղությամբ։ Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի, ինչպես նաև նախիջևանյան հատվածում»,- ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ առանձին գործողություններ տեղի չեն ունեցել և կան զուտ կրակոցներ։